Ջեֆ Բեզոսը, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում իջել է երկրորդ տեղը
Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում իջել է երկրորդ տեղը՝ առաջնությունը զիջելով ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին։
Բեզոսի կարողությունը ներկայում կազմում է 115,6 մլրդ դոլար, այն դեպքում երբ 71-ամյա Առնոյի եւ նրա ընտանիքի կարողությունը գնահատվել է 116,5 մլրդ դոլար։
Ամենահարուստների ցուցակի առաջնորդների եռյակը փակում է Microsoft-ի 65-ամյա համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ 110,6 մլրդ դոլար կարողությամբ։
Հետաքրքիր է, որ Forbes-ի ցուցակում է հայտնվել նաեւ Բեզոսի նախկին կինը՝ 50-ամյա Մաքենզի Բեզոսը, որը ամուսնալուծությունից հետո 36,7 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։