Բաքվում տղամարդը բանկի մոտ ինքնահրկիզվել է պարտքերի պատճառով
Բաքվում տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել Bank Respublika-ի մասնաճյուղերից մեկի մոտ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
50-55 տարեկան տղամարդը Bank Respublika-ի «Ազնեֆտ» մասնաճյուղի մոտ իր վրա բենզին է լցրել: Կրակը մարել են ժամանակին հասած բանկի աշխատակիցները:
Տուժողը դեմքի եւ ձեռքերի այրվածքներ է ստացել, որից հետո հոսպիտալացվել է: Նշվում է, որ տղամարդը նման ծայրահեղ քայլի է դիմել կուտակած պարտքերի պատճառով: Ներկայումս բանկը աշխատանքը դադարեցրել է: