Թրամփը Հռոմի պապի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակն ու քրիստոնյաների պաշտպանության հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վատիկան այցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու այնտեղ քրիստոնյաների պաշտպանության հարցը, գրում է РИА Новости գործակալությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Վատիկանի պետքարտուղար Պյետրո Պարոլինի և պետությունների հետ հարաբերությունների հարցով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերի հետ անցկացված հանդիպման ընթացքում Թրամփը քննարկել է նաև սիրիացի փախստականներին օգնության, ինչպես նաև առողջապահության և կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են ԱՄՆ-ի ու Վատիկանի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ այցելել է Իտալիա ու Վատիկանում հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նշելով, որ դա իր համար պատիվ է: