Ծննդատների փակման որոշումն անհիմն է. նախարարի տված պարզաբանումների մեջ որևէ խելամիտ հիմք ես չտեսա. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
Ծննդատների փակման որոշումն անհիմն է։ Նախարարի տված պարզաբանումների մեջ որևէ խելամիտ հիմք ես չտեսա։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող Առողջապահության նախարարության՝ ծննդատների փակման մասին որոշմանը։
Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ այն որոշումը, որով ծննդատների ծնունդների թիվը պետք է 150-ի հասնի, որպես օրինակ վերցրել են միջազգային փորձից, որտեղ թիվը 300 է, քանի որ շատ ծննդատներ այդ թիվը չէին կարող ապահովել, որոշել են կիսել, որը Գրիգորյանի գնահատմամբ՝ ինքնիրավչություն է։
«Հիմնավորում են, որ ուզում են մայրական և մանկական մահացություն կանխարգելել։ Հրաց․ փակվող ծննդատներում մայրական կամ մանկական մահացության քանի՞ դեպք կա, եթե տեղում չկա, ապա քանի՞ դեպքի ուղեգրում կա։ Նման ստատիստիկա չկա և գոյություն չունի, և նրանք չենք կարող ի ցույց դնել»,- ասաց բժիշկ-ուրոլոգը։
Մասնագետը նշեց, որ Առողջապահության նախարարությունը որպես հիմնավորում է ներկայացնում նաև բժիշկների անփորձ լինելը, այսինքն՝ եթե քիչ են ծնունդ ընդունում, ապա իրենց մասնագիտական որակավորումն ավելի ցածր է։
«Եթե քիչ են ծնունդ ընդունում, եթե իրենց մասնագիտական որակավորումը ցածր է, ապա ինչպես են նրանք կարողանում որպես բժիշկ աշխատել։ Այսինքն մենք որակավորման որևէ չափման միավոր չունենք։ Դրանք նրանց ենթադրություններն են, որոնք փաստարկված չեն։ Իսկ քանի որ այդ ենթադրությունների թիկունքում կանգնած է իշխանական լծակը, նրանք կարողանում են ինքնուրույն անհիմն որոշումներ կայացնել»,- նշեց Գրիգորյանը։
Անդրադառնալով թեմային առ այն, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջնորդությամբ որոշվեց մեկ տարով հետաձգել Եղվարդի ծննդատան փակումը՝ Գրիգորյանը պատասխանեց․ «Մեր խոսակցության մակարդակը, եթե իջեցնենք, որպեսզի սովորական քաղաքացիներն էլ հասկանան, ապա կստացվի, որ Կոտայքի մարզպետը ավելի տղա էր, քան մնացած մարզպետները, կամ Կոտայքի մարզպետն ավելի տղա էր, քան առողջապահության նախարարը։ Մարդը ասաց, հիմնավորեց ու արեց»։
Գևորգ Գրիգորյանը դիտարկեց, որ մասնավորապես մարզային բուժհաստատությունները մարզպետարաններիի ենթակայության տակ են։ «Որքան էլ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դուրս եկավ նախարարի դեմ և պաշտպանեց իր բնակչությանը, մնացյալ մարզպետները թիմային են այդ ամենին մոտենում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում