Արսեն Վենգերը չի ավարտի կարիերան
«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից, եթե նույնիսկ լոնդոնյան ակումբը չերկարաձգի նրա պայմանագիրը, որն ավարտվում է ամռանը:
Մայիսի 27-ին «Արսենալը» կանցկացնի այս մրցաշրջանում վերջին հանդիպումը՝ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցելով Պրեմյեր լիգայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» հետ:
«Այդ հանդիպումը չի լինի վերջինը իմ կարիերայում: Ինչ էլ տեղի ունենա, ես կշարունակեմ մարզչական կարիերաս»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Անգլիայի առաջնությունում «Արսենալը» 21 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց լավագույն քառյակից՝ գրավելով 5-րդ տեղ: Վենգերը անգլիական թիմը գլխավորում է 21 տարի:
NEWS.am Sport