Այսօր՝ 26 փետրվարի 2020թ., 00:00
Հայտնի է Հայաստանի 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից. հստակ որոշում է առկա Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը Սերժ Սարգսյանի դեմարշը «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու որոշումը քաղաքական քայլ է. Գեւորգ Կոստանյան Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար Հանրահայտ դերասան Ջեկի Չանը կորոնավիրուսի կասկածով կարանտինում է Ռոնալդուի որդին Instagram-ի էջ է բացել և 10 ժամում կես միլիոնից ավելի հետևորդ հավաքել Ռուս-թուրքական լարվածությունը կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա. Ֆելգենգաուեր Առաջարկ՝ Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին. Սահակ Պողոսյան Աղջիկս ինձ համար Մոհամեդ Սալահի մասին երգեր է երգում․ Ստերլինգ ԵՄ երկրներն իրավունք ունեն կորոնավիրուսի պատճառով դադարեցնել Շենգենի գործողությունը Պարգեւ Սրբազան. «Կարելի է հապճեպ պատժել շատ մարդկանց, բայց կարող է՝ այդ մարդիկ, թեև ղեկավար են, բայց իրենք չեն մեղավորը» Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերը գրավել են Իդլիբի Նեյրաբ գյուղը Ադամյանը վիրահատությունից հետո լուսանկար է հրապարակել (լուսանկար) Հայտնի է` «օրենքով գող» Յապոնչիկի սպանության մասնակիցներից երկրորդի անունը Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 10 քաղաք փակվել է և հայտնվել «կարմիր գոտում» «Կոլցո» օպերացիան․ ի՞նչ է պատմում Վազգեն Մանուկյանը Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակ Սոնա Աղեկյանն ԱԺ ամբիոնի մոտ խնկարկման արարողակարգ կատարեց (տեսանյութ) Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն 222 հազար դոլար պարգևավճար Հանրային ՀԸ-ում՝ Փաշինյանի օրոք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքային ժամին շրջում է փողոցում (տեսանյութ) Մնացականյանը հանդիպել է Լավրովին, քննարկել Արցախի հարցը ՀՀ-Իրան սահմանը հատել կթույլատրվի միայն մի քանի դեպքերում․ որո՞նք են դրանք Ովքեր են մասնակցում «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաքին (տեսանյութ) «Աստված գիտեր, որ նրանք չեն կարող ապրել առանց իրար». Քոբի Բրայանթի այրիու հուզիչ ելույթն ամուսնու և դստեր հիշատակի արարողությանը (տեսանյութ) Պոմպեոն Իրանին եւ Չինաստանին կոչ է արել «ասել ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Ի՞նչ ուղեւորություններ պետք է հետաձգել կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության 6 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականի Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Դեմոկրատները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Իրանի առողջապահության փոխնախարարն ու պատգամավորը վարակվել են կորոնավիրուսով Ռոման Սիմովիչ. «Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային եւ գեղեցիկ» Քաղաքական հետապնդում է. Սերժ Սարգսյանի պաշտպան ԱՄՆ-ն և Հնդկաստանը հայտարարել են մեծ առեւտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին Պլասիդո Դոմինգոն ներողություն է խնդրել կանանցից, որոնք նրան ոտնձգությունների մեջ են մեղադրել ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց Huawei-ը ներկայացրել է Mate XS ծալվող սմարթֆոնը «Որքան անբարեկիրթ է». Վարնավայի՝ դուրս հանած լեզվով լուսանկարը դուր չի եկել հանրությանը Պետրոսյանից բաժանվելուց հետո Ելենա Ստեպանենկոն նկատելիորեն երիտասարդացել է ու գեղեցկացել Ինչպիսի՞ խցիկ է ավելի լավ ընտրել հանրային զուգարանում Մայքլ Ջորդանը Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությանը արտասվել է ամբողջ ճառի ընթացքում (տեսանյութեր) «Ալեքսանդր Լիտվինենկոյի կյանքն ու մահը»՝ օպերա երկու գործողությամբ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույն չափով էժանացել է Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Քլունին կարող է դառնալ իսպանական ֆուտբոլային ակումբի սեփականատեր WhatsApp-ի հազարավոր անհատական չաթերի տվյալներ արտահոսել են համացանց «Իբր ուզում էինք սիրուն վիդեո ունենալ»․ Լիլուի հոլովակն ամուսնու հետ Բեյոնսեի երգերը, Ջեյ Լոյի ու Մայքլ Ջորդանի արցունքները. ինչպես են հրաժեշտ տվել բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտին Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել. կա 7 զոհ (լուսանկարներ) Թեհրանից մեկնած ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Անկարայում` ուղեւորի մոտ կորոնավիրուսի կասկածի պատճառով Կորոնավիրուսի պատճառով Իսրայելից ավելի քան 400 հարավկորեացի է տարհանվել Հայաստանի ներկայիս ղեկավարը, երբ կլինի «նախկին իշխանություն», անխուսափելիորեն նստելու է. Հակոբյան Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ ներկայացված լինենք ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյում. Նման բան վերջին 10-12 տարում չի եղել. Հ. Դանիելյան Ես այնքան աշխատավարձ ու պարգեւավճար եմ ստանում, որքան բոլոր նախարարները. Բադասյան Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ տեսնելով, թե ինչ եղավ Դավիթ Գրիգորյանի հետ, իր հետեւություններ արել է. Լեւոն Քոչարյան Նոր իշխանությունների շնորհիվ Հայաստանում կհայտնվեն 25 տարեկան դատավորներ Անվանվել է մարդու համար ամենագրավիչ բույրը Կոլումբիայի խորհրդարանը կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է սկսել նախագահի դեմ Ակնհայտ է, որ կա չերևացող «ձեռք», որը ղեկավարում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ կատարվող գործընթացները. Ա. Աշոտյան Օսման Կավալային առանց ապացույց 2.5 տարի պահել են բանտում. Կարո Փայլան Վաղը նախատեսվում է չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին Իրանից հայրենիք վերադարձնելու համար Փաշինյանի օրոք օրենքը կիրառեք այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք. Ալումյանը՝ դատավորին Samsung-ը փակել է ծալովի հեռախոսների արտադրությունը Արտակարգ դրություն մտցնելը եղել է նախագահի լիազորությունը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իդեալական կազմվածք 46 տարեկանում. Քեյթ Բեկինսեյլը գիտի՝ ինչպես հասնել դրան Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը (ուղիղ)
Հարցում

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. հայտարարություն

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան:

««Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարում է.


1.) Պետական ֆինանսների անարդյունավետ եւ անտրամաբանական բաշխման մասին.

2019թ. ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչեւ 40 միլիոն ՀՀ դրամի չափով:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ: Չներկայացնելով որեւէ վիճակագրություն նախորդ տարիներին ֆինանսավորված ֆիլմերի շուկայում գրանցած արդյունքների մասին, անտեսելով հարեւան երկրների փորձը՝ կինոկենտրոնը 28 լիամետրաժ կինոնախագիծ է ֆինանսավորել՝ ծածկելով դրանց ընդհանուր բյուջեի չնչին մասը, անհեռատեսորեն դնելով արտադրողներին երկարատեւ արտադրության վտանգի տակ: Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ֆինանսավորում է տրվել հայտնի կինոռեժիսորների հերթական ֆիլմերի, երբ ի սկզբանե հայտարարվել էր, որ պետությունը խրախուսելու է երիտասարդների դեբյուտային նախագծերը: Հաշվի առնելով կարճամետրաժ ֆիլմերի վարձույթի բացակայությունը՝ կինոկենտրոնը փոշիացրել է ֆինանսները, մուրալով մի քանի հայտնի ռեժիսորի բարյացակամությունը: Անիմացիոն ֆիլմերի համար նույն ընկերությունները ստացել են բազմակի ֆինանսավորում, այդ թվում 2020 թ. բյուջեի հաշվին:

2.) Հովանավորչության եւ երկակի ստանդարտների մասին.

Ազգային կինոկենտրոնի նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերում եւ այդ հանձնախմբերի կողմից ֆինանսավորում ստացած կինոնախագծերում կրկնվող անունների քանակը հիմք է տալիս պնդելու, որ ձեւավորվել է արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց նեղ շրջանակ: Միեւնույն ընկերության մի քանի կինոնախագծերի, նույն կինոգործչի՝ մեկից ավելի կինոնախագծերի ֆինանսավորման, հաղթող նախագծերում փորձագետի մասնակցության դեպքերը երկակի ստանդարտների կիրառման ակնհայտ դրսեւորումներ են՝ նույն պայմանների պատճառով նախկինում ֆինանսավորումից զրկված այլ կինոընկերությունների հանդեպ:

3.) Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին.

Ազգային կինոկենտրոնի 2019թ. տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ բացակայում է ֆինանսական հաշվետվության բաղադրիչը՝ կինոկենտրոնի ծախսերի՝ այդ թվում կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի վարձույթի վերաբերյալ: Ազգային կինոկենտրոնը չի տիրապետում պետական միջոցներով արտադրվող ֆիլմերի ծախսերի վերադարձի մասին տեղեկատվությանը, կամ միտումնավոր թաքցնում է այդ տեղեկատվությունը հանրությունից:

4.) Կոռուպցիայի մասին.

Կոռուպցիայի հանդեպ «զրո» հանդուրժողականություն հռչակած երկրում պետք է բացառվի հաղթող կինոնախագծերի կողմից կինոկենտրոնի ղեկավարության հետ կապակցված ընկերությունից՝ շուկայում հաստատված գներից անհամեմատ բարձր գնով կինոնկարահանման տեխնիկայի վարձակալման պրակտիկան, ինչի մասին ֆինանսավորումից զրկվելու վախից չեն բարձրաձայնում կինոգործիչները, բայց աղաղակում են մեր տրամադրության տակ գտնվող փաստերը:

5.) Խտրականության դրսեւորման եւ անհավասար մրցակցություն մասին.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության եւ զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը զրկվել է 2019թ. պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ. ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ. կինոընկերության հանդեպ Ազգային կինոկենտրոնը դրսեւորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում:

Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբանությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու եւ քիչ-միչ, բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:

ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով.

- Հրապարակե՛ք 2017-2019թ-ի պետական աջակցություն ստացած ֆիլմերի վարձույթում արձանագրած արդյունքները:

- Վերացրե՛ք ՀՀ-ում գրանցված եւ պետությանը հարկեր վճարող կինոընկերության գործունեության հանդեպ խտրականության դրսեւորումները:

- Ապահովե՛ք հավասար մրցակցային պայմաններ գործող բոլոր կինոընկերությունների համար:

- Ուսումնասիրե՛ք եւ արգելե՛ք կինոկենտրոնի ղեկավարության հետ փոխկապակցված ընկերության կողմից պետական ֆինանսավորում ստացած կինոնախագծերին շուկայականից բարձր գներով տեխնիկական միջոցների վարձակալում պարտադրելու արատավոր պրակտիկան:

- Ի վերջո, պարտադրե՛ք կինոյի պետական քաղաքականությունը իրականացնող կառույցին՝ հստակեցնել հայկական կինոյի զարգացման իր տեսլականը»:

website by Sargssyan