Այսօր՝ 25 հունվարի 2021թ., 00:00
Մոսկվային մնաց 10-15 օր. ո՞վ կհեռացնի Նիկոլին Փաշինյանը Մակունցին նշանակում է ԱՄՆ-ում, Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան. ագրեմաններն արդեն կառավարությունում են Լևոն Քոչարյանը ուղիղ եթերում պատմել է, թե որտե՞ղ է իրականում եղել և ի՞նչ սուտ է տարածվում իր մասին (տեսանյութ) Քչերը գիտեն, որ Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար. Սերգեյ Միխեև Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության. Մինասյան Հարց հայ «առաջադեմներին» Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից. Անդրանիկ Թեւանյան Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան IFFHS. Սերխիո Ռամոսը՝ տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպան Մոսկվայում չեղարկել կամ հետաձգել են շուրջ 20 ավիաչվերթ Վլադիվոստոկում Նավալնիի շտաբից կոչ են արել կիրակի չմասնակցել ակցիային ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրթության ոլորտին հասցված վնասի մասին Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 50 600 մարդ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում քննարկել են «ՌԴ-ից սպառնալիքն» ու Աֆղանստանում եւ Իրաքում գործողությունները «Նա վաղուց է ծնվել». Յուլյա Նաչալովայի սիրելին խոսել է հանգուցյալ երգչուհու որդու մասին Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան անորոշ է. փորձագետ «Միայն թե քաղցկեղ չլինի»․ Ռիտա Դակոտան խոստովանել է, թե ինչու է հիվանդանոց տեղափոխվել Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Եռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական Այսօր ժողովրդի զգալի մի հատված, դժգոհ լինելով իշխանությունից, չի գտնում այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվի. Միհրդատ Մադաթյան Գրանադայում երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ (տեսանյութ) Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում Ծնողները բանակցում են թուրքերի հետ՝ իրենց երեխաների դիերը գնելու կամ հետ բերելու համար. Ռուբեն Հովհաննիսյան (տեսանյութ) Ժորա Համազարյանը հաղթանակ տարավ նոկաուտով Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներից սպանված փեսացուն և նրա եղբայրը Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններն են Հողերն արագ հանձնեցին, գերիներին հետ չբերեցին․ անհետ կորած զինծառայողի մայր Քոնոր Մաքգրեգորը պարտվեց նոկաուտով (տեսանյութ) Դարի դավաճանությունը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին․ Միհրան Հակոբյան Օրվա հանդիպումների անոնս Տեսնես մի օր կգա, որ քաղաքականությունը մոռանանք ու ապրենք ավելի բարի միջավայրում Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին Արաղչի. Իրանը մտադիր չէ բանակցություններ սկսել Բայդենի վարչակազմի հետ Մոտ 4000 մարդ է մասնակցում Մոսկվայի կենտրոնում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիային Մոսկվայում ցույցի ժամանակ Նավալնու աջակիցները հարձակվել են ոստիկանների վրա եւ նրանց ուղղությամբ ձնագնդի եւ սառույց նետել Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ Մոսկվայում ակցիայի ժամանակ ձերբակալել են Նավալնու կնոջը Դավաճանական բանդայի պարագլուխն ու անդամներն ամենօրյա ռեժիմով հարստացնում են ապագա քրգործի դրվագները. Արթուր Ղազինյան Ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում. Նարեկ Մալյան Սա ի՞նչ տգիտություն է. Փաշինյանն ԱԺ ամբիոնից հերթական հարվածը հասցրեց Հայաստանին. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ) Դիմում եմ Ձեզ պարոն Քոչարյան, միայն Դուք կարող եք Հայաստանն ու սփյուռքը փրկել օրհասական վիճակից. Հովհաննես Շահինյան (տեսանյութ) Այս քայլական իշխանությունների ու սորոսական կառույցների իշխանությունը մի ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ էր՝ ներդրված Հայաստանում Արցախի հանձնված տարածքներում գտնվում է 128 տոննա ոսկիի չմշակված պաշար Հայաստանը վարի գնաց այն պահին, երբ այս զանավեսկեն մտավ ԱԺ պատգամավորի աշխատասենյակ Այս նշանակումով կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ «Դուխով» սեղանի տակ մտնողը Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան Օնիկ Գասպարյան, դիմում եմ Ձեզ, ինչ-որ ձևով մեզ տեղեկություն փոխանցեք (տեսանյութ) Փաշինյանը հստակ իմացել է, որ գալիս է «լուծելու» Արցախի հարցը հենց նման կերպով Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 131 մարդ․ ՌԴ ՊՆ Գևորգ Բաղդասարյան, ո՞նց ես Քոչարյանի աչքերի մեջ նայում և անհեթեթ մեղադրանք հնչեցնում. Գեղամ Նազարյան Միքայել Մինասյան. Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արսեն Թորոսյանի մեծ եւ վտանգավոր գաղտնիքը.ովքե՞ր են ղեկավարում Հայաստանը Այսօր լուսադեմին ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am Դիմում եմ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին. անհետ կորածի հարազատ Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾ Զոհված 72 զինծառայողից 11-ը 2002թ. ծնված է Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական Մայքլ Ռուբին. Կոնգրեսը պետք է Ադրբեջանին զրկի դեպի Իրան եւ Ռուսաստան ազատ ելքի հնարավորությունից Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան Օրվա խաղերի անոնս Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար «Նիկո՛լ, դո՛ւ ես սպանել մեր որդիներին...». Գեղամ Նազարյան Չգիտեմ էլ, թե ինչպես ավելի պարզ բացատրել, որ մենք անխուսափելիորեն մոտենում ենք հաջորդ, ավելի մեծ պատերազմին, որը կլինի վերջինը մեր պատմության մեջ Ինչո՞ւ է Իրանի արտգործնախարարը մեկնում Երևան և Բաքու. Ստանիսլավ Տարասով «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է». ամերիկացի լրագրողը քննադատել է ադրբեջանցի զինծառայողների՝ Արցախում արած լուսանկարը ULC-ն կարողանում է կարճ ժամանակահատվածում օգնել սովորողին հասնել մեծ հաջողության Արարատ Միրզոյանը համաձայն չէ վարչապետի հետ (տեսանյութ) Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները. Դավիթ Շահնազարյան «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել Պատգամավորի հետ միջադեպից հետո ԱԺ–ում որոշել են «պատժել» լրագրողին. խմբագիրները դատապարտում են Տեղյա՞կ եք, թե ով է սույն օբյեկտը. Գ. Ջհանգիրյանի կեղտոտ անցյալի մասին Իշխանությունները պլանավորում են ազատությունից զրկել Վահե Հակոբյանին. ահազանգում են փաստաբանները
Հարցում

Փաստորեն, ժողովուրդը խաբված է.Գեւորգ Գրիգորյան

Այդպես հեշտ է. եթե կա ծննդատուն կամ կա բուժհիմնարկ՝ իր խնդիրներով, իր սակավ կադրերով, սարքավորումներով, դա խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է արարել, ֆինանսավորում ապահովել, հարմարավետ պայմաններ ստեղծել, արարող մարդու համար դա՛ է ուղղությունը, քանդող մարդու համար՝ փակելը. չկա բուժկենտրոն, չկա խնդիր, NEWS.am-ին ասել է հայտնի բժիշկ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

Առողջապահության կազմակերպիչն ասել է, թե ինքը կհասկանար, եթե ասվեր, որ, օրինակ, այդ շենքային պայմաններով ծանր է պետության բեռը, եկեք 3 հարկի փոխարեն 2 հարկ պահենք, 20 բժշկի փոխարեն 15-ը. «Օպտիմալացումը գնար ոչ թե արմատական ճանապարհով, այլ փորձեին մարդկանց բացատրել, որ գիտեք՝ դուք լավ չեք աշխատում եւ այսինչ բժիշկները 1 տարի ծնունդ չեն ունեցել, նրանք թող գնան ուրիշ տեղ աշխատեն։ Բայց նման բան չկա։ Կա հետեւյալը՝ այսօր լուրջ խնդրի առջեւ են կանգնում բուժաշխատողները, որոնց մեջ կան տարիքով մարդիկ եւ նրանց համար աշխատանք գտնելն անհամեմատ բարդ է։ Ես այսօր հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարություն, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք, օրինակ, մերկասառույցի վրայով հղիին տեղափոխելն ավելի անվտանգ է, քան իրենց բնակավայրում ծնունդն ընդունելը։ Այդ հարցերի պատասխանները չկան, որպեսզի ես կարողանամ ասել՝ դա ծանրակշիռ, հաշվարկված որոշում է։ Երկրորդը. նախարարն ասում է, որ իրենք ընդօրինակել են միջազգային փորձը, որը 300 ծնունդ է նախատեսում, պարզել են, որ մեր մարզային ծննդատներում փակվողներից որեւէ մեկը չի բավարարում այդ ցուցանիշին, կիսել են, դարձրել 150, բայց օրինակ ինչո՞ւ 50 չեն սահմանել, իրենց հայեցողությամբ որոշել են, որ կիսելն է ճիշտը։ Ես համարում եմ, որ մեկ քառորդն ավելի ճիշտ է, հիմա մեզնից ո՞վ է ճիշտ»։


Ըստ Գեւորգ Գրիգորյանի՝ երկրում չկա հաստատված բժշկատնտեսական ստանդարտ, որով կարելի է հաշվարկել՝ այսքան բնակչության պարագայում այսքան ծնունդն օպտիմալ է, թե ոչ, քանի կիլոմետր շառավղով պետք է ծննդատուն չլինի. «Օրինակ՝ Մարալիկի ծննդատան դեպքում ասվում է՝ 15 կիլոմետրի վրա Արթիկի ծննդատունն է։ Ենթադրենք համաձայնեցինք։ Բա Աչաջրի ծննդատո՞ւնը, մյուսը 30 կիլոմետր հեռավորության վրա է, այդ պարագայում ի՞նչ ենք անելու։ Որոշման հիմքում չկա հստակ հաշվարկ, հստակ հիմնավորում։ Բացի այդ՝ բավարար եւ պատշաճ կերպով ծանուցում չի արվել ո՛չ մարզպետարաններին, ո՛չ առողջապահության վարչություններին, ո՛չ բուժկենտրոնների աշխատակիցներին, ո՛չ տնօրեններին, ոչ մեկին։

Առողջապահության կազմակերպչի խոսքով՝ աշխատատեղերի ավելացումից խոսող, «ժողովուրդը պետք է աշխատի, որ լավ ապրի» ասող կառավարությունն այսօր առողջապահության ոլորտում բուժաշխատողներին հարկադիր պարապուրդի է մատնում. «Վարչապետը վեր է կենում ու ասում՝ աշխատեք, որ լավ ապրեք, ո՞նց աշխատենք, եթե ձեր նախարարը բուժկենտրոններ է փակում, որտե՞ղ աշխատենք, պարո՛ն վարչապետ։ Այդ տրամաբանական հարցը, թերեւս զանազան ճնշումներից վախեցող բուժաշխատողները չեն բարձրացնում երկրի առաջին դեմքի մոտ, բայց այդ հարցը կա՝ որտե՞ղ աշխատեն։ Հավատացած եղեք, եթե ժողովուրդը նախորդ իշխանության դեմ դուրս եկավ ինչ-որ ժամանակ հետո, ապա այս իշխանությունը անհամեմատ ավելի շուտ է գալու եւ հասնի այն կետին, որ ժողովուրդը ինչպես «բռավո» գոռալով բերել է, անհամեմատ ավելի վատթար կերպով կհեռացնի այս իշխանությանը, որովհետեւ, փաստորեն, ժողովուրդը խաբված է։ Նրանց խոստացան, որ ամեն ինչը լավ է լինելու, նոր աշխատատեղեր են լինելու, փողեր են լինելու, ծաղկելու է երկիրը եւ այլն։ Առողջապահությունը թողնենք, մի ոլորտ ցույց տվեք ինձ, որտեղ խնդիրներ չկան։ Իսկ հիմա արդեն գրեթե 2 տարի անցել է, եւ պարզվում է՝ հնարավոր չէ նախկինների մեղքն ապացուցել։ Մենք խնդիր ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ։ Մենք ունենք խնդիր միջակության հետ, որով այսօր լցված է մեր իշխանությունը։ Ցավոք, այսօր արդեն կարող եմ ասել, որ մենք շատ քիչ կոմպետենտ պաշտոնյաներ ունենք։ Այս իշխանության օրոք թե՛ բարոյական նորմերի փլուզումը, թե՛ ծրագրերի տապալումը, թե՛ վստահության կորուստը վերականգնելու համար հաջորդ իշխանությանը շատ ժամանակ է պետք լինելու՝ շատ արմատական մեթոդներով»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan