ԱՄՆ–ն կրճատել է Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության չափաբաժինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2018 ֆինանսական տարվա (FY18) համար բյուջետային իր առաջարկությունները՝ բյուջեի զգալի կրճատումներով։
Համաձայն վերանայված բյուջեի՝ Հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվելու է 67 տոկոսով՝ 20,4 միլիոն դոլարից նվազելով մինչեւ 6,8 միլիոն ԱՄՆ դոլարի։
Վրաստանի եւ Ուկրաինայի համար նախատեսվում է ֆինանսական օգնության կրճատում 58 եւ 70 տոկոսով՝ համապատասխանաբար։
Ադրբեջանին հատկացվող օգնությունը կրճատվում է 90 տոկոսով, եւ ընդհանուր առմամբ երկրին նախատեսվում է հատկացնել 1 միլիոն ԱՄՆ դոլար։
Ավելի վաղ «Foreign Policy»-ն հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները նպատակ ունեն կրճատելու զարգացող երկրներին տրամադրվող աջակցությունը։ Այդ թվում նշվել էր, որ Ադրբեջանին ֆինանսական աջակցություն ընդհանրապես չի տրամադրվելու։