Լոնդոնի օդանավակայանում, ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, տղամարդ է ձերբակալվել
Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում հակաահաբեկչական ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ով, ենթադրաբար, ծրագրում էր մեկնել Սիրիա եւ ահաբեկչական գործողություններ էր նախապատրաստում։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն՝ հղում անելով Սքոթլենդ Յարդին։
37-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մայիսի 23-ի երեկոյան՝ դեպի Թուրքիա թռիչքից առաջ։ Նրան բերման են ենթարկել Լոնդոնի հարավային ոստիկանական բաժանմունք։
Նշվում է, որ այս ամենը կապ չունի Մանչեստրի պայթյունի հետ։
Ներկայումս իրավապահները խուզարկություն են իրականացնում Լոնդոնի հյուսիսում՝ երկու հասցեներում։