Մելանյա Թրամփը կրկին ամուսնուն անհարմար վիճակի մեջ է դրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նորից ամուսնու ձեռքը չի բռնել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նրանց օդանավը վայրէջք է կատարել Հռումում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կադրերում երեւում է, թե ինչպես է Թրամփը ձեռքը մեկնում կնոջը, սակայն Մելանյան անտեսում է այդ ժեստը եւ սկսում ուղղել մազերը:
Ավելի վաղ նույնը տեղի էր ունեցել Իսրայելում:
Իտալիայում Թրամփը կհանդիպի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաեւ Վատիկանի պետքարտուղարի հետ: Դրանից հետո ԱՄՆ առաջնորդը կայցելի Սուրբ Պետրոսի տաճար: Մելանյա Թրամփը նախատեսում է այցելել մանկական հիվանդանոց: