Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դիմել է բրիտանացիներին՝ Մանչեստերի ահաբեկչության հետ կապված
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ Մանչեստերի մարզադաշտում երեկ կատարված ահաբեկչության հետ կապված:
Իր հայտարարության մեջ, Եղիսաբեթ II-ը նշել է, որ ցնցված է մարդկանց մահով, ինչպես և իր «ողջ ժողովուրդը»: «Ես գիտեմ, որ խոսում եմ բոլորի անունից՝ արտահայտելով խորին ցավակցությունս նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի պատահարից, և հատկապես զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - ասել է Եղիսաբեթը:
Թագուհին նաև շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների ծառայություններին, և բոլոր նրանց, ովքեր աշխատել են դեպքի վայրում: «Ես կցանկանայի արտահայտել նաև իմ հիացմունքը Մանչեսթերի ժողովրդին, ովքեր մարդկայնությամբ և կարեկցանքով արձագանքեցին այս բարբարոսական ակտին», - եզրափակել է Եղիսաբեթ II-ը: