Ադրբեջանում բժիշկները մկրատը մոռացել են կնոջ որովայնի մեջ
Բժշկական անփութության դեպք է տեղի ունեցել Ադրբեջանում:
Baku.ws-ի հաղորդմամբ՝ վիրահատության ժամանակ բժիշկները մկրատը մոռացել են 1953 թվականին ծնված Լալազար Օրուջեւայի որովայնի մեջ:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարի ամռանը, երբ Գյանջայի քաղաքային հիվանդանոցում հեռացրել են կնոջ լեղապարկը: Որոշ ժամանակ անց կնոջ վիճակը վատացել է: Դեկտեմբերին կինը ստուգվել է մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ նրա որովայնի մեջ օտարածին մարմին են հայտնաբերել՝ վիրահատական մկրատ: Լալազար Օրուջեւայի խոսքով՝ բժիշկները շտապ վիրահատել են եւ հեռացրել որովայնի մեջ թողած վիրահատական մկրատը: