Թալիբները կրկին ակտիվացել են Աֆղանստանում
«Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար նահանգի ռազմաբազայի վրա։ Դրա հետեւանքով առնվազն 10 զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Սինխուա»-ն՝ վկայակոչելով տեղի վարչակազմի աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ հարյուրավոր գրոհայիններ հարձակում են գործել Շահ Վալի Կոտ շրջանում գտնվող աֆղանական ազգային բանակի բազայի վրա։ Կողմերի միջեւ թեժ մարտերը շարունակվել են մինչեւ երեքշաբթի վաղ առավոտ։
Գրոհայիններին չի հաջողվել զավթել բազան։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ աֆղանական ազգային բանակի զինծառայողները հետ են մղել գրոհայինների հարձակումը, սակայն տասը զինվոր զոհվել է, ինը՝ վիրավորվել։