Դատարանը հարկ չհամարեց հրապարակել իմ նամակը և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը՝ դատական նիստին չներկայանալու մասին
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որն այսօր դատական նիստին չէր ներկայացել, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ դատարանին հասցեագրած դիմումը։
«Հարգելի լրագրողներ,
Հրապարակում եմ այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս։
Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։
Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ։
Յուրի Խաչատուրովի պաշտպան, փաստաբան
Միհրան Պողոսյան»