«Դրանք երկու տարբեր հարցեր են». Էկոնոմիկայի նախարարը՝ թոշակների եւ պարգեւավճարների մասին
Մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, որպեսզի մենք լավագույն պայմաններն ապահովենք մնացած բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կենսաթոշակները բարձրացել են 10 տոկոսով, մինչդեռ պաշտոնյաները հսկայական պարգեւավճարներ են ստանում:
«Կառավարությունը չի անտեսել նաեւ կենսաթոշակները բարձրացնելու հարցը. գիտեք, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, դրական տեղաշարժեր են արձանագրել, որոնք հիմք են հետագա փոփոխությունների համար:
Դրանք երկու տարբեր հարցեր են. մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, որի համար անհրաժեշտ է, որ պետական համակարգում լինեն պատշաճ գիտելիքներ եւ որակավորում ունեցող անձինք, եւ նրանք պետք է որոշակի պայմաններ ունենան այդպես աշխատելու համար: Դա մնացած բոլոր լորտներում արդյունավետ բարեփոխումների իրականացման հիմք պետք է հանդիսանա»,-ասաց նախարարը: