Վարչապետն արտասահմանյան թերթ է գտել, որտեղ իր նկարով հոդված կա
Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով: Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շվեյցարական թերթի հոդվածում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատվել են դրական»,- գրել է նա։