Արցախում ակտիվացել են նախընտրական պրոցեսները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում սպասվող ապրիլյան ընտրություններին առաջադրումները կսկսվեն փետրվարից։ Արդեն մի քանի օր է՝ ակտիվացել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բոլոր մարզերում գրասենյակներ են բացում։
Մասիս Մայիլյանն է մարզերում պատասխանատուների փնտրտուքի մեջ, ակտիվ հավաքներ է կազմակերպում։
Շուրջօրյա ռեժիմով է աշխատում Հայկազովի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով իր «Վստահություն» կուսակցությամբ խորհրդարան մտնելու հայտ է ներկայացրել։ Որքան էլ տարօրինակ է՝ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները, մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն Ստեփանակերտում են ակտիվ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում