Թրամփը Մանչեսթերի ահաբեկչության կազմակերպիչներին «լուզեր» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լուզեր» («անհաջողակ») է անվանել Մանչեսթերում ահաբեկչության կազմակերպիչներին՝ ասելով, որ «հրեշ» մակդիրին նրանք արժանի չեն։
«Այսուհետ ես նրանց «լուզեր» կանվանեմ, քանի որ նրանք հենց այդպիսին են... Պարզապես հիշեք դա», -ասել է Թրամփը։
«Լուզեր» անգլերենից թարգմանաբար նշանակում է «անհաջողակ»։ Նախագահը հստակեցրել է, որ ահաբեկիչներին «հրեշներ» չի անվանի, քանի որ նրանք դա հաճոյախոսություն կհամարեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
NEWS.am