Լոնդոնի «Վիկտորիա» կայարանում մարդկանց տարհանում են կասկածելի առարկայի պատճառով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի երկաթուղային «Վիկտորիա» կայարանում մարդկանց տարհանում են՝ կասկածելի փաթեթ հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատ տանող ճանապարհը, ինչպես նաեւ կայարանին հարող մյուս փողոցները։ Անվտանգության ուժերի ծառայությունները «ուսումնասիրում են կասկածելի օբյկետը», որը հայտնաբերվել է տերմինալի մերձակայքում՝ Լոնդոնի կենտրոնում։