Մանչեստրի մարզադաշտի պայթյունն իրականացրել է մահապարտ–ահաբեկիչը
Մանչեստրի մարզադաշտի վրա հարձակումը, որի արդյունքում վերջին տվյալներով 22 մարդ է զոհվել, իրականացվել է մի մարդու կողմից, ով իր հետ մարզադաշտ պայթուցիկ սարք է մտցրել։ Ահաբեկիչը տեղում մահացել է։
Ըստ ոստիկանության տվյալների՝ պայթուցիկ սարքը գործի դրած մարդը միայնակ է գործել, սակայն իրավապահ մարմինները չեն բացառում, որ չարագործը կարող էր ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամ լինել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 22-ի երեկոյան, Մանչեստրի մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, պայթյուն է տեղի ունեցել։ Կան զոհեր եւ վիրավորներ։