Նացիստների կողմից առեւանգված նկարները աճուրդի կդրվեն Լոնդոնում
Նեոիմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի երեք գլուխգործոցներ, որոնք նացիստները Ֆրանսիայի շրջափակման ժամանակ առեւանգել էին հրեա կոլեկցիոներների տնից, աճուրդի կդրվեն Լոնդոնում, գրում է The Guardian-ը։
Կամիլիա Պիսարոյի եւ Պոլ Սինյակի ստեղծագործությունները, որոնք փորձագետների կողմից նկարագրվում են որպես «բացառիկ», վերջերս վերադարձրել են կոլեկցիոներ Գաստոն Լեւիի ժառանգորդներին։ Լեւին ակտիվ գործունեություն է ծավալել Փարիզում 1930-ականներին։
Լեւին, որը Փարիզում ապրում էր անգլուհի կնոջ եւ դստեր հետ, ստիպված է եղել փախչել Թունիս, իսկ նրա հավաքածուն կորել է։
Առեւանգված աշխատանքներից երկուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերադարձել են Ֆրանսիա եւ հայտնվել Օրսեի թանգարանի հավաքածուում։
Հայտնաբերված հավաքածուի ադամանդը Պիսարոյի «Սպիտակ հողմ»-ն է, որը ակնկալվում է փետրվարի 4-ին կայանալիք աճուրդում վաճառել 12 մլն ֆունտ սթեռլինգով։
Մյուս երկու արժեքավոր լոտերը Պոլ Սինյակի «Ոսկե եղջյուր» նկարն է, որը գնահատվում է 5-7 մլն ֆունտ սթեռլինգ, եւ «Կլիշայի նավատորմ»-ը, որը գնահատում են 800 000 ֆունտ սթեռլինգ։
Նշվում է, որ Սինյակը եղել է հրեա կոլեկցիոների ընկերը։ Վերջինս ֆինանսավորել է ֆրանսիական նավահանգիստների թեմայով նրա 107 կտավների ստեղծումը։