Արագածոտնի մարզում դանակահարել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ծառայողին
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Արագագածոտնի մարզում հունվարի 9-ին, ժամը 22:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի առաջնային մակերեսի աջ կեսի ծակած-կտրած վերք, հեմոպնեւմաթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 38-ամյա Արմեն Պ.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը՝ վայր ընկնելու հետեւանքով:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարզել են, որ վիրավորի հայտնածը ճիշտ չէ: Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում իրենց գյուղի 2-րդ փողոցի իր տանը վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Պ.-ի եւ նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Պ.-ին:
Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 10-ին, կասկածյալ Վահե Ա.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Արմեն Պ.-ն աշխատում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: