Իրանի վերընտրված նախագահը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ ծրագրեր իրականացնել
Իրանի մասնակցությամբ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով համագործակցության ձեւավորումը կբարձրացնի տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերը: Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ նման ձեւաչափերում Թուրքմենստանի ներգրավումը, օրինակ՝ Հայաստան-Իրան-Թուրքմենստան գազային համաձայնագրում:
«Այս տեսանկյունից Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վերընտրվելը մեզ համար բարենպաստ գործոն է: Իրանական կողմը պատրաստ է մեզ հետ համագործակցել այդ ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ Իրանում կայացած նախագահական ընտրություններում Հասան Ռոհանին հաղթեղ ու վերընտրվեց պետության ղեկավարի պաշտոնում: Առաջին իսկ փուլում Ռոհանին 59% ձայն ստացավ: