Պետությունը կվճարի կոմունալ վարձերը. ո՞ւմ կարող է դա վերաբերել (տեսանյութ)
Դեռ նախորդ տարվանից ակտիվ լուրեր ենշրջանառվում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կփոխհատուցի միայնակ կենսաթոշակառուների սպառած կոմունալ վարձերը՝ գազի, էլէներգիայի եւ ջրամատակարարման ծախսերը։ Իսկ ո՞ւմ կարող է դա վերաբերել։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որխոսքն այն միայնակ կենսաթոշակառուների մասին է, որոնք բնակվում են կացարաններում։ Ահա հենց այդ խավին է սոցիալական աջակցություն ցուցաբերվելու այս տարվա հունվարի 1-ից: Տեղեկացնենք, որ Հայաստանում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ապրում է մոտ 200 անձ:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների թիվը անցած տարվա մայիսի 30-ի դրությամբ կազմել է 59: Նրանք բնակվում են Երեւանում եւ Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում («Վետերան» օթեւան):