Ահա թե որտեղ է անցկացվելու «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը
Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաեւ, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
Մնում է հուսալ, որ ոստիկանները սովորույթի ուժով Ազատության հրապարակում հավաքվածներին բերման չենթարկեն, չքաշքշեն եւ չհետապնդեն:
Top-News.am