Ի վնաս Հայաստանի որեւէ բան չի կարող լինել, եթե մենք չուզենք հանձնվել
Արցախի հարցում ՀՀ քաղաքացին «ոչ» ասաց արժանապատիվ խաղաղությանը. ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի՝ «Հայ ժողովուրդը մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղությունը, որի թիմը աղանդ է հիշեցնում»:
Արտաքին քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ ի վնաս Հայաստանի որևէ բան չի կարող լինել, եթե մենք չուզենք հանձնվել՝ կարծում է Լևոն Շիրինյանը. «Եթե Ռուսաստանը շահագրգիռ է Ադրբեջանին իր գիրկը տանել Հայաստանի հաշվին, ապա դա չի կարող լինել: Ինչ մնում է Եվրոպային եւ ԱՄՆ-ին , ապա նրանք ոչ միայն շահագրգռված չեն, այլ ոչ-ի տեսակետ կունենան, որ Ռուսաստանի դերը ավելի չբարձրանա այս տարածաշրջանում»:
Արցախի հատվածում ոչ միայն ոչ մի թիզ հող չպետք է զիջել թշնամում, այլև հարմար պահին պետք է առաջ շարժվել, նոր հողեր գրավել. «Ապրիլյան պատերազմով էլ հաջողություն չգրանցեց Ադրբեջանը, ստրատեգիական իմաստով ոչ մի հարց չի լուծել, հիմա հյուծման պատերազմի է անցել, սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը Ադրբեջանին չպարտադրի հարյուր տոկոսանոց խաղաղություն, ինչի համար համախոհներ է պետք, պետք է Իրանի հետ երկխոսության գնալ, գուցե ինչ- որ գործակցություններ կան, բայց դա բավարար չէ»: