Guardian-ը հայտնել է Facebook սոցկայքում գրաքննության կանոնների մասին
Guardian պարբերականին հայտնի են դարձել Facebook-ի ներքին օրենքները՝ էջերի մոդերավորման վերաբերյալ։ Պարբերականը պնդում է, թե ծանոթացել է ավելի քան 100 ցուցումի հետ, որտեղ բացատրվում է, թե որո՞նք են հրապարակելու համար արգելված թեմաները։ Դրանց թվում է ատելության բորբոքումը, ահաբեկչությունը, պոռնոգրությունը, ռասիզմը, ինչպես նաեւ կանիբալիզմն ու սպորտային մրցույթներում պայմանավորված խաղերի մասին տեղեկությունը, հաղորդում է РБК-ն։
Ընկերությունում պարբերականի աղբյուրը հաղորդել է, որ որոշում ընդունելու համար էջերի մոդերատորներին մոտ 10 վայրկյան է տրվում։
Դրա հետ մեկտեղ ցուցումները հաճախ բավականին խրթին են ստացվում։ Այսպես, մոդերատորը կարող է էջին տեսագրություն տեղադրել, որտեղ առկա է վատ վերաբերմունք կենդանիների նկատմամբ, սակայն պետք է ջնջի այն, եթե «վրդովեցուցիչ է»։ ԱՄՆ նախագահին սպանելու կոչերը պետք է ջնջվեն, քանի որ նա պաշտպանված անձ է, իսկ «շիկահերներին ծեծելու» կոչերը կարելի է թողնել, քանի որ նրանք «վստահության արժանի չեն»։
Եթե սպառնալիք գրելիս հեղինակը նշում է կոնկրետ օրն ու ժամը, մոդերատորը պետք է ջնջի այն։ Հակառակ դեպքում դա կոչվում է «անհասանելի սպառնալիք» եւ կարելի է թողնել։
«Պետք է պայթեցնել Դուբլինում Facebook-ի գրասենյակը բռնության կոչ է, իսկ «Ոչնչացրեք Facebook-ի գրասենյակը Դուբլինում» այդպիսին չէ։