Ինչպե՞ս եմ ես սիրում այդ ժողովրդավարական հեղափոխությունները. Մարգարիտա Սիմոնյան
Այս թեմայով
- «Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանի նախատատերի սարսափելի պատմությունը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը
- Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին
- Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն․ Մարգարիտա Սիմոնյան
- Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է օրերս ՀՀ ԱԱԾ կողմից «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ ձերբակալությանը: «Հայաստանում ազգային անվտանգության ուժերը երկու օր զբաղված էին շատ վտանգավոր բլոգերի հետախուզմամբ: Բլոգերը ՖԲ-ում գրել էր, թե իբր Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Սոլեյմանիի սպանության կապակցությամբ:
Բլոգերին բռնել են, տեսանյութ ձայնագրել, որտեղ նա փոխված ձայնով խոստովանել է, որ թշնամի է: Հիմա նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, այդ թվում հրապարակայնորեն ազգային, ռասսայական և կրոնական թշնամանք հարուցելը:
Ինչպե՞ս եմ ես սիրում այդ ժողովրդավարական հեղափոխությունները,- գրել է նա: