Հրապատիճը պայթել է 9-ամյա աղջնակի ձեռքի մեջ եւ հարվածել դեմքին. երեխան հիվանդանոցում է
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Շիրակի մարզում, հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին եւ վերին շրթունքների ձախ մասի ջնջխված, արյունազեղված սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ բժիշկները երեխային բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 9-ամյա Թեհմինե Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կաքավասար գյուղից եւ վնասվածքները ստացել է ժամը 21:00-ի սահմաններում՝ իրենց տանը հրապատիճը ձեռքի մեջ պայթելու եւ դեմքին հարվածելու հետեւանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Աշոցքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: