Իրանի ատոմակայանից ոչ հեռու երկու երկրաշարժ է գրանցվել

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), Իրանում՝ «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու, 4,9 և 4,5 ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։
USGS-ն հաղորդում է , որ 4,9 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արեւելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։
4,5 ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 3.19-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։