Հրապարակվել է Իրաքում ամերիկյան բազաների հրիթռակոծության տեսանյութը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Հրապարակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրիթռակոծության առաջին կադրերը։ Տեսանյութը տեղադրել է IRIB News Agency գործակալությունը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես են գիշերային երկնքում թռչում այրվող արկերը։
Նմանատիպ տեսանյութ է հրապարակել իր Twitter-ում Press TV-ն, եւ հաղորդել. «առաջին կադրերը Ալ-Ասադի ավիաբազային ուղղված հրթիռներից՝ ի պատասխան գեներալ Սուլեյմանիի սպանության»։
Նշենք, որ այս գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մոտ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքում ԱՄՆ երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Այս պահին Վաշինգթոնը գնահատում է նախնական վնասը։