Չափազանց պարզունակ բեմադրություն է, որի սցենարի հեղինակին ու ռեժիսորին պետք է աշխատանքից ազատել. Վիկտոր Սողոմոնյանը՝ ԱԱԾ տեսանյութի մասին
Ցավով եմ արձանագրում, բայց մեր հասարակությունը սովորել է նման բեմադրությունների: Այս մասին «Երկիր Մեդիա» ՀԸ հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տարածած տեսանյութն այն մասին, թե «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը երկրորդ նախագահի համակիրն է:
«Սա այսօրվա իշխանությունների մակարդակի քաղաքական դիսկուրս տանելու մի հերթական դրսևորում է: Պարզապես չափազանց պարզունակ էր: Վատ բեմադրություն էր, որի սցենարի հեղինակին ու ռեժիսորին պետք է անմիջապես աշխատանքից ազատել»,- ասել է Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։