Հայտնի է «Ոսկե գլոբուսի» գլխավոր մրցանակակիրը
Դերասան Խոակին Ֆենիքսն արժանացել է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ «Ջոկեր» ֆիլմում դերակատարման համար, մրցանակաբաշխության 77-րդ արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում և հեռարձակվում է NBC հեռուստաալիքով:
«Դրամայի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվել են նաև Ադամ Դրայվերը (Ամուսնության պատմություն), Անտոնիո Բանդերասը («Ցավ և փառք»), Քրիստիան Բեյլը («Ford-ն ընդդեմ Ferrari-ի») և Ջոնաթան Փրայսը («Երկու հայրիկ»):