ԱՄՆ կոնգրեսի ղեկավարը դատապարտել է Սոլեյմանիի սպանությունը
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին հայտարարել է, թե իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը սադրիչ բնույթ է կրում:
Նա համոզված է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իրականացրել է բնույթով սադրիչ, հրահրիչ, իրավիճակը սրող եւ ոչ համարժեք ռազմական գործողություն, որը հարվածի տակ է դնում ամերիկացի զինվորականներին, դիվանագետներին, բոլոր ամերիկացիներին եւ ԱՄՆ-ի դաշնակից երկրներին:
Փելոսին ավելացրել է, որ ռազմական գործողությունն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության եւ առանց Կոնգրեսի հետ խորհրդակցության:
Top-News.am