Կրակել է սիրուհու ամուսնու գլխին, ապա ավտոմեքենայով անցել վրայով
Թուրքիայի Այդըն նահանգի Էֆելերի շրջանում 44–ամյա Էրքանը կրակել է իր նախկին սիրուհու ամուսնու գլխին, որից հետո մեքենայով անցել է նրա մարմնի վրայով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Էրքան Թ.–ն փողոցում մոտեցել է իր նախկին սիրուհի Մահիյեի ամուսնուն եւ վիճաբանության բռնվել։ Վեճը թեժացել է, որի ընթացքում Էրքանը հանել է ատրճանակն ու կրակել նախկին սիրուհու ամուսնու գլխին։ Վերջինս ընկել է գետին, որից հետո Էրքանը նստել է մեքենան ու անցել նրա վրայով։
Արյան մեջ կորած ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ Էրքանին ոստիկանները ձերբակալել են փախուստի դիմելու ժամանակ։