Apple-ը միանգամից երկու ոչ թանկ սմարթֆոն է պատրաստում iPhone SE-ին փոխարինելու համար
Երկրորդ սերնդի iPhone SE-ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ամենասպասվող սարքն է, տեղեկացնում է Ferra-ն։
Apple-ը կարողացել է սմարթֆոնի շուրջ ստեղծել այնքան խորհրդավոր մթնոլորտ, որ ընկերության երկրպագուները միանշանակ կորպորացիային թույլ կտան սահմանել հերթական ռեկորդը նոր ոչ թանկ iPhone-ի թողարկման ժամանակ։ Բայց դատելով վերջին տվյալներով՝ 2020 թվականի մարտին կթողարկվի ոչ թե մեկ, այլ միանգամից երկու iPhone SE 2, տեղեկացնում է DigiTimes-ը՝ հղում կատարելով Apple-ում ունեցած սեփական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ տեղեկատվության նախորդ արտահոսքը վկայում էր այն մասին, որ նոր ոչ թանկ iPhone-ը կկոչվի iPhone 9, ընդ որում՝ որպես դիզայնի օրինակ հանդես կգա iPhone 8-ը, որը վաճառքի է հանվել հեռավոր 2017-ին։ Նորույթի տարբերակիչ առանձնահատկությունը պետք է դառնա Apple A13 բջջային պրոցեսորը, որն առաջին անգամ հայտնվել է iPhone 11 սերիայում։