ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով
ՀՀ տարածքում հունվարի 3-ի ժամը 19։30-ի դրությամբ կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածը դժվարանցանելի է:
Երեւանում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան, Արարատի մարզի Արտաշատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Երեւան-Սեւան, Սիսիան-«Զանգեր» եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում