Խամենեին բրիգադի գեներալ Էսմայիլ Գաանիին նշանակել է «Կուդս» ստորաբաժանման նոր հրամանատար
Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին բրիգադի գեներալ Էսմայիլ Գաանիին նշանակել է ԻՀՊԿ «Կուդս» ստորաբաժանման նոր հրամանատար, տեղեկացնում է Mehr-ը։
Իր հրամանագրում այաթոլա Խամենեին նշել է, որ բրիգադի գեներալ Գաանին ականավոր հրամանատարներից մեկն է եւ ուղեկցել է գեներալ Ղասեմ Սոլեյմանինն վերջին մի քանի տարիներին։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հաստատել էր, որ «Կուդսի» հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ՌՕՈւ հասցրած ավիահարվածի հետեւանքով։
Բոլոր պաշտոնական դեմքերն Իրանում, ներառյալ իսլամական հեղափոխության առաջնորդը, վճռականապես դատապարտել են այս ահաբեկչական ակտը՝ խոստանալով վրեժ լուծել ամերիկյան ուժերից։ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։
Վերջին մի քանի տարիներին գեներալ Սոլեյմանին առանցքային դեմքերից մեկն էր Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում