Ռուսաստանի դպրոցներում հակաալկոհոլային դասեր կանցկացնեն
Արդեն հաջորդ ուսումնական տարում Ռուսաստանի դպրոցներում կարող են հայտնվել նոր դասեր՝ երիտասարդության շրջանում հարբեցողության պրոֆիլակտիկայի թեմայով։ Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել Ալկոհոլային սպառնալիքից պաշտպանության եկեղեցական-հասարակական խորհուրդը, հայտնում է «Комсомольская правда»-ն։
«ԱՍՊ-ն կձեւավորի երիտասարդների շրջանում ալկոհոլային կախվածության պրոֆիլակտիկայի հարցերով 8-10 հետաքրքիր դասերի կազմակերպման աշխատանքային խումբ։ Այդ դասերը ուսումնասիրման համար կուղարկվեն լուսավորության նախարարությանը։ Ծրագրերի մշակման մեջ առաջնությունը կտրվի պրոֆեսիոնալներին, մենք դրան չենք միջամտի։ Այդ կուրսը կարելի է անցկացնել, օրինակ, ԱԿՀ դասերի շրջանակներում»,- նշել է Պսկովի եւ Պորխովի մետրոպոլիտ Տիխոնը, որը խորհրդի ղեկավարներից մեկն է։
Հիշեցնենք, որ Ալկոհոլային սպառնալիքից պաշտպանության եկեղեցական-հասարակական խորհուրդը ստեղծվել է 2009թ․՝ հակաալկոհոլային եկեղեցական եւ աշխարհիկ միջոցառումները համակարգելու համար։