Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հունվարին նոր կուսակցություն կհիմնի
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցության ստեղծումից հետո 2020 թվականի հունվարին կհիմնադրվի ևս մեկ կուսակցություն: Նոր կուսակցության հիմնադիրը Թուրքիայի նախկին արտգործնախարար և փոխվարչապետ Ալի Բաբաջանն է, որը, ինչպես և Դավութօղլուն, իր քաղաքական գործունեության հիմնական մասը ծավալել է Թուրքիայում ներկայումս իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության շարքերում: Վերջերս Բաբաջանը հայտնել էր Էրդողանի կուսակցությունից դուրս գալու և նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին:
Թուրքական T 24 լրատվական կայքին տված հարցազրույցում նախկին արտգործնախարարը տեղեկացրել է, որ կուսակցության ստեղծման աշխատանքները սպասվածից երկար են տևել և կավարտվեն 2020-ի հունվարին:
Բաբաջանը նշել է, որ իր կուսակցության անվանումը որոշելու է ժողովուրդը, սակայն չի հստակեցրել, թե ինչ մեթոդով է դա լինելու:
«Մեր կուսակցությունը ունենալու է ծատ լավ կադրեր և չի լինելու «մեկ մարդու կուսակցություն»: Թուրքիան կարիք չունի ևս մեկ «Մեկ մարդու կուսակցության» (ակնարկել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը)»,- ասել է Ալի Բաբաջանը:
Նախկին պաշտոնյան հասցրել է նաև առաջին խոստումները տալ, նշելով, որ ընտրվելու դեպքում իրենք մեկ ամսվա ընթացքում կկայունացնեն Թուրքիայի տնտեսությունն ու դատական համակարգին կտեղեկացնեն, որ նրանք այլևս չպետք է գործեն ըստ հեռախոսազանգերի: