Եվրոպայի լիգայի եզրափակիչին ընդառաջ. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում։
28-ամյա հայ ֆուտբոլիստը 10 հանդիպումներում խփել է 5 գոլ։ Մխիթարյանը 14 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 9 հարված՝ դարպասին։ Նրա փոխանցումների արդյունավետությունը կազմել է 84 տոկոս։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը»։