Գիտնականները նշել են ընդհատումներով քաղցելու օգուտի մասին
Ընդհատումներով քաղցելը բարելավում է կոգնիտիվ ունակությունները եւ ավելացնում կյանքի տեւողությունը։ Այս մասին տեղեկացնում են Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ կալորիաների սահմանափակումը սննդի որակը պահպանելով, նվազեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման վտանգը։ Բացի այդ, մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սնվելու նման ռեժիմը օգուտ է բերում ուղեղի առողջությանը. սնվելու ընդհատումներին բջիջների ադապտիվ ռեակցիան բարձրացնում է սթրեսը հաղթահարելու եւ հիվանդություններին դիմակայելու կարողությունը։
Ինչպես նշում են մասնագետները, կալորիաների դեֆիցիտի ժամանակ օրգանիզմն սկսում է հին, չգործող բջիջները վերածել գլյուկոզայի, որը օգտագործվում է էներգիա արտադրելու համար։ Բացի այդ, օրգանիզմն սկսում է էներգիա ստանալ ճարպային բջիջներից, ինչը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժողական ապարատի բեռնվածության նվազմանը։
Հետազոտողների խոսքով՝ ընդհատումներով քաղցելը նվազեցնում է ճարպակալման եւ դիաբետի առաջացման ռիսկն անգամ ավելի շատ, քան ցածր կալորիականությամբ դիետան։