Լավրովը կատակով նախազգուշացրել է Եվրոպայի խորհրդի ղեկավարին իրեն գաղտնիքներ չհայտնել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ բանակցությունների մեկնարից առաջ կատակել է վերջին շրջանում լրատվամիջոցներում մեծ աղմուկ հանած գաղտնիքների թեմայով, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լավրովին է պատմել իրենց վաշինգտոնյան հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում տեղադրված տեսահոլովակում լսվում է՝ ինչպես է ԵՄ պաշտոնյան հարցնում Լավրովին. «Դուք խնդիրներ չե՞ք ունենա արարողակարգային լուսանկարների հետ կապված»: Սրան ի պատասխան ՌԴ արտգործնախարարն ասում է. «Դա կախված է նրանից, թե Դուք ինձ ինչ կարգի գաղտնիքներ կհայտնեք»:
Ria.ru-ն հիշեցնում է, որ արևմտյան լրատվամիջոցները տարածել էին, որ մայիսի 10-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը Լավրովին գաղտնի տեղեկություններ է փոխանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերյալ՝ պատմելով, որ իսլամիստները ծրագրել էին պայթեցնել դեպի ԱՄՆ ուղևորվող օդանավերից մեկը:
Ավելի ուշ Թրամփն իր թվիթերյան էջում նշել էր, որ միանգամայն իրավասու էր նման տեղեկությամբ կիսվել Լավրովի հետ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: