Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին
Հարցում

Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Բողոքարկել ենք։ Սպասում ենք դատական նիստին»,- նշեց Խուդոյանը ։ Հարցին, թե կոնկրետ ի՞նչ արարքի մեջ են կասկածում Թավադյանին, Խուդոյանը պատասխանեց. «Առանց չափազանցնելու՝ որևէ բառ չկա իր որևէ գործողության մասին»։

Ինչ վերաբերում է քրեական գործով նոր հնարավոր ձերբակալություններին, ապա փաստաբանը նշեց, որ այս տրամաբանությամբ՝ որևէ մեկը երաշխավորված չէ, որ նման հիմնավորումներով կարող են ձերբակալվել։ Բացի այդ՝ երեկ գիշերը Թավադյանի բնակարանը խուզարկել են։ Հարցին, թե արդյո՞ք որոշում է կայացվել Թավադյանի նաև գույքի վրա կալանք դնելու մասին, Խուդոյանը նշեց, որ այս պահին նման տեղեկատվություն չունի, սակայն նման կարճ ժամանակում չի կարծում, որ նման որոշում կկայացվեր։ Ըստ Խուդոյանի՝ փորձում են մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, բայց բացառում է, որ դա կստացվի։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողներին կաշառք առաջարկելու մեջ կասկածվող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւս ազատվել արգելանքից, իսկ նույն քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով Արմեն Թավադյանը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այսինքն՝ ըստ նախաքննական մարմնի «Մարտի 1»-ի գործով տվյալ տուժողին ենթադրյալ կաշառելը կազմակերպված բնույթ է կրել եւ ոչ թե կոնկրետ ենթադրյալ աջակցի նախաձեռնությունն է եղել։
Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը:
Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ երկու տարի շարունակ պնդել են, որ նպատակ չունեն գործի քննությանը խոչընդոտելու և ոչ էլ ցուցմունք կա, որը ցանկություն են ունեցել փոխելու։ Անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ նա նշել է երկու տարբերակ՝ կամ աջակիցն է երեք ամիս առաջ հայտնվել հատուկ նպատակով կամ էլ նրա մուտ ուղարկված մարդը։ Այսինքն՝ երկու դեպքում էլ նա նշել էր, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։

«Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում ճանաչում ենք երեք ամիս»,- հայտարարել է Լեւոն Քոչարյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan