Ադրբեջանը խռովել է Մինսկի խմբից
Ադրբեջանի ԱԳՆ-ն նեղացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից՝ կապված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի գնդակոծության հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւի մեկնաբանության մեջ նշվում է, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» եւ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Ընդ որում, Հաջիեւը չի ժխտել գնդակոծության փաստը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված մայիսի 15-ի միջադեպի հետ, այս անգամ մատնանշելով, որ ադրբեջանական կողմից հրթիռ է արձակվել: