Վանում 15 օրով արգելել են հանրահավաքները, բողոքի ցույցերն ու մամուլի ասուլիսները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ներկայիս Թուրքիայում Վանի նահանգապետարանը 15 օրով արգելել է բոլոր տեսակի հանրահավաքները, բողոքի ակցիաներն ու մամուլի ասուլիսները: Այս մասին տեղեկացնում է yurtgazetesi.com կայքը:
Նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ազգային անվտանգությունն ապահովելու, անվտանգության և հասարակական կարգը պահպանելու, հանցագործությունները կանխելու և հասարակության հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով մեր նահանգի տարածքում, Սահմանադրությանը համապատասխան, դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, նստացույցերը, մամուլի ասուլիսները, բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, հացադուլները և նմանատիպ բոլոր ակցիաները»:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ արգելքը գործում է «ահաբեկչական կազմակերպությունների ծրագրերը տապալելու, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»: