Միհրան Պողոսյանը «լրագրողներին» տեղն է դրել
Միհրան Պողոսյանի կարծիքով Հայաստանը լքելու ցանկություն քաղաքացիների շրջանում առաջացնում է ոչ թե անարդարության մթնոլորտը, այլ այդ մթնոլորտի մասին լրագրողների հրապարակումները: Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում Միհրան Պողոսյանը լրագրողներին հորդորել է արտագաղթի պատճառ չդառնալ:
«Լրատվական դաշտն այսօր շատ հասանելի է դարձել ժողովրդի համար եւ ձեր ամեն մի ինֆորմացիայի աղբյուրը պետք է վերահսկեք եւ ստուգեք, այլ ոչ թե փնտրեք ինտրիգներ, որովհետեւ ձեր մոտեցումները եւ ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողնել եւ լքել Հայաստանը», - ասաց նա:
Ինչո՞ւ են լրագրողները մոտենում այս մարդուն, հարց տալիս, որ նա էլ նման ցինիկ պատասխան է տալիս: Ամեն ինչ տրամաբանական է: Քանի դեռ լրագրողներն արժանապատիօվ կեցվածք չունենան, նման պատասխանները լինելու են: Ավելին, նույնիսկ լրագրողներին կարող են դատել իրականության մասին հրապարակում անելու համար:
Չգիտենք, չգիտենք երբ լրագրողներին համոզել են, թե նրանք չեն կարող կեցվածք եւ դիրքորոշում ունենալ, եւ որ նրանք ռոբոտներ են: Մինչեւ այս մտայնությունը չվերանա, երկրում շատ բացասական փոփոխություններ են լինելու:
Top-News.am