Մի հոգու ենթադրությունը բավարար է Սամվել Բաբայանին կալանքի տակ պահելու համար
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է: Այս մասին ասել է Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: Նա նշեց, որ Սամվել Բաբայանն իր ցանկությամբ ներկա չի գտնվել դատական նիստին:
Ավելի վաղ պաշտպանը նշել էր, որ Սամվել Բաբայանը կալանավորվել է մեկ անձի՝ Արմեն Պողոսյանի ենթադրության հիման վրա։ Նա նշել էր, որ այս ընթացքում առերեսում չի եղել Արմեն Պողոսյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, քանի որ Արմեն Պողոսյանը չի պնդել, ենթադրել է, որ Բաբայանը առնչություն ունի «Իգլա»–ի գործի հետ։