Հոլիվուդի միջազգային կինոփառատոնի շրջանակում «Ամուսնական պատմություն» ֆիլմը մրցանակի կարժանանա
Հոլիվուդի միջազգային կինոփառատոնը երկուշաբթի հայտարարել է, որ ռեժիսոր և սցենարիստ Նոա Բաումբախի «Ամուսնական պատմություն» ֆիլմը «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում կարժանանա մրցանակի, գրում է Hollywood Reporter-ը:
Բաումբախը, որը գրել և նկարահանել է մեծ ճանաչում ձեռք բերած ամուսնության քայքայման և դրա հետևանքների մասին դրաման, առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ի վեց անվանակարգերում, այդ թվում՝ «Lավագույն դրամա» և «Lավագույն սցենար»:
Netflix-ի ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս հոլիվուդյան դերասաններ Սքարլեթ Յոհանսոնը և Ադամ Դրայվերը:
Փառատոնն այս տարի «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում մրցանակը կհանձնի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրոդյուսեր Շենոն Մակինթոշին: Մակինթոշը, ընդհանուր առմամբ, իր մասնակցությունն է ունեցել Քվենտին Տարանտինոյի չորս ֆիլմերում, այդ թվում՝ «Անփառունակ սրիկաները», «Ազատագրված Ջանգոն» և «Ատելի ութնյակը»:
«Հոլիվուդի լեգենդ» տիտղոսներին այս տարի կարժանանան Սոֆի Լորենը և Լայոնել Ռիչին:
Մյուս անվանակարգերում հաղթող են ճանաչվել հետևյալ ֆիլմերը՝ «Իմ անունը Դոլեմիտ է»՝ «Լավագույն կատակերգություն», «Մի անգամ Հոլիվուդում»՝ «Լավագույն դերասանական կազմ», «Իռլանդացին»՝ «Լավագույն ադապտացված սցենար» և այլն:
«Ամուսնական պատմություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում՝ 2019 թվականի օգոստոսի 29-ին, այն նաև ցուցադրվել է Տելուրիդի կինոփառատոնում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, որտեղ այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։
Մրցանակները կհանձնվեն հունվարի 2-ին: