Իրանում այսօր նախագահ են ընտրում
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Մեր հարավային բազմադարյա հարեւան Իրանում՝ Իրանի Իսլամական հանրապետությունում այսօր անկացվում են նախագահական հերթական ընտրությունները։
Իսլամական հեղափոխությունից հետո սա արդեն 12-րդ նախագահական ընտրություններն են: Նախագահը պետության երկրորդ պաշտոնական դեմքն է՝ հոգեւոր առաջնորդից հետո։ Այսուհանդերձ,երկրի զարգացման ընթացքը, վարվող քաղաքականությունը հիմնականում կախված է լինում նախագահի դիրքորոշումից:
Իրանի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով: ի դեպ՝ ընտրությունների արդյունքները չեն կեղծվում: Ճիշտ է, հայ ընտրողի համար, սա փոքր ինչ անհասկանալի է, բայց դա այդպես է: Իրանում նաեւ ընտրակաշառք չեն բաժանում:
Այս անգամ հաղթելու մեծ հնարավորություն ունի գործող նախագահ Հասան ռոուհանին, որի կառավարման շրջանում Իրանից հանվեցին բազմաթիվ պատժամիջոցներ եւ Իրանը վերադարձավ նավթի համաշխարհային շուկա:
Բավակլան մեծ ժողովրդականություն է վայելում նաեւ այաթոլա Իբրահիմ Ռաիսին: Մյուս թեկնածուների վարկանիշը շատ ցածր է:
Top-News.am